Wikileaks. Բըռնսի հետ հանդիպման ժամանակ Ալիևը զգուշացրել է, որ շփման գծում միջադեպերը կկրկնվեն
Wikileaks-ի գաղտնազերծած նամակներում տեղ են գտել ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությունները Բաքվի ԱՄՆ դեսպանատան հետ: 2010 թ-ին կայացած Բըրնս-Ալիև հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև ԼՂ հակամարտության հանգուցալուծման շուրջ:
Բըռնսը ցավակցել է փետրվարի 18-ին շփման գծում զոհված երեք զինծառայողների կապակցությամբ: Ալիևը պատասխանել է, թե դա վկայությունն է այն բանի, թե չկա խաղաղություն, խաղաղության համաձայնագիր և այդ խաղաղությունը պարտադրող խաղաղապահ ուժեր:
Ըստ հաղորդագրության դիվանագետը գրում է, թե Ալիևը զգուշացրել է, որ նման միջադեպերը կկրկնվեն: Բըրնսն, իր հերթին, ընդգծել է, թե ռազմական միջադեպերն ավելի են արդիականացնում ԼՂ հակամարտությանը քաղաքական լուծում տալու անհրաժեշտությունը:
Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Ալիևը դժգոհել է համանախագահներից, թե վերջիններս բանակցային գործընթացը առաջ մղելու հարցում միասնական դիրքերից հանդես չեն գալիս: Ալիևը մի շարք քայլերի իրականացման պարագայում է հնարավոր է համարել առաջընթացի արձանագրումը: Դրանցից է ՀՀ միջազգային մեկուսացումը, ինչի համատեքստում նա կարևորել է Ռուսաստանից ՀՀ-ին փոխանցվող տնտեսական օժանդակության կրճատումը, որի անհրաժեշտությամն մասին նա հայտնել է Ռոբերտ Բըրնսին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան