Wikileaks. ԱՄՆ դիվանագետները չեն վստահում Էրդողանին ու քննադատում են նրա անիրական աշխարհայացքը
Անկարայի դեսպանատան հետ WikiLeaks-ի հրապարակած ԱՄՆ դիվանագետների գաղտնի նամակագրություններում մտահոգություններ են հայտնվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ԱՄՆ իրական դաշնակից լինելու հարցում:
Ինչպես փոխանցում է գերմանական «Der Spiegel» պարբերականը, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետներն իրենց նամակներում Էրդողանին համարում են անկանխատեսելի գործընկեր:
Նամակներում քննադատություններ են հնչում գլոբալ զարգացումների հարցում վարչապետի անիրական հայացքների վերաբերյալ. «Նա ստանում է իր տեղեկատվությունը իսլամիստական թերթերից ու իրականում քիչ ժամանակ է տրամադրում իր նախարարությունների գործունեության վերլուծությանը»:
«Վարչապետն իրեն շրջապատել է շողոքորթ (բայց միեւնույն ժամանակ մեծամիտ) խորհրդականների երկաթյա շղթայով»,- գրել է դիվանագետներից մեկը:
Գնահատելով Էրդողանի իշխանական դիրքերը, դիվանագետներից մեկը գրում է, թե չնայած որ դրանք ամուր են, ամեն դեպքում նա վախենում է այն կորցնելուց. «Թայիբը հավատում է Աստծուն, բայց չի վստահում նրան», այս կապակցությամբ գրում է բարձրաստիճան պաշտոնյան:
Նամակագրություններում Էրդողանն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացված են որպես
քաղաքական գործիչներ, «որոնք Թուրքիայից այն կողմ քիչ պատկերացումներ ունեն քաղաքականության վերաբերյալ»:
Բարձրաստիճան մել այլ ԱՄՆ դիվանագետ բնութագրում է Դավութօղլուին որպես «ծայրահեղ վտանգավոր», ով կարող է իր «իսլամիստական ներգործությունն ունենալ Էրդողանի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր