Աստանայում ադրբեջանական պատվիրակությունը ապատեղեկատվություն է տարածել
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատվիրակությունը` կազմված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, նոյեմբերի 26-28-ը մասնակցել է ԵԱՀԿ երկրների ՀԿ-ների Աստանայում տեղի ունեցած համաժողովին, ինչպես նաև նոյեմբերի 28-29-ը նույն քաղաքում` ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության Զուգահեռ համաժողովին:
Ինչպես հաղորդում են Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից, համաժողովի նոյեմբերի 27-ի նիստում ելույթ է ունեցել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ղեկավար Այդին Սաֆիքհանլին, որը թեև իր բանավոր խոսքում ուղղակիորեն չի անդրադարձել Արցախյան հակամարտությանը, սակայն գրավոր տեքստում, որը տարածվել է համաժողովի քարտուղարության կողմից, ապատեղեկատվություն է տարածել, թե իբր « Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», ինչպես նաև նշել է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների մասին:
Սրան ի պատասխան ԵԱՀԿ-ում ՀՀ պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչն իր խոսքում նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մշտապես օգտագործում են ցանկացած առիթ` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին ապատեղեկատվություն ու հակահայկական քարոզչություն տարածելու համար:
Դրանից հետո ներկաներին հակիրճ ներկայացվել են հակամարտության բուն պատճառները, այդ թվում Արցախի ժողովրդի ազատ և օրինական ինքնորոշման ակտից հետո Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի մանրամասները:
Ելույթով հանդես է եկել նաև ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Աշոտ Հայրապետյանը, որը կարևորել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի ձևաչափը ու շեշտել դրա խախտման վտանգավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան