Մոտ 15 հազար մարդ տարհանվել է Իսրայելում բռնկված հրդեհների պատճառով, 40-ը՝ զոհվել
Իսրայելի հյուսիսում մեծությամբ երրորդ Հայֆա քաղաքի մոտակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով տեղական գյուղական բնակավայրերից մոտ 15 հազար մարդ է տարհանվել:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:
Տարհանվածների մեջ է մոտ 600 բանտարկյալ ու տեղի հոգեբուժական կլինիկայի 200 հիվանդ:
Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականի տվյալներով էլ 40- մարդ է զոհվել հրդեհների շրջանում շուռ եկած ավտոբուսի պատճառով: Տեղեկատվության համաձայն, զոհվածները երկրի գաղութային հիմնարկների կառավարման ինստիտուտի սաներ են եղել, ովքեր գործուղվել են փրկարարական աշխատանքներ իրականացնելու ու տարհանելու շրջանում տեղակայված քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրդեհները որակել է «աննախադեպ լայնամասշտաբ աղետ» երկրի պատմության մեջ ու օժանդակություն հայցել այլ երկրներից: Արդեն իսկ հայտնի է, որ Իսրայել են ուղարկվել իսպանական ու հունական ինքնաթիռներ:
Պարբերականի տվյալներով, Իսրայելին օգնություն տրամադրելու ցանկություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում Թուրքիան, Ռուսաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան