Սառնամանիքի հետևանքով զոհերի թիվն աճում է
Եվրոպայում այս օրերին գրանցվել է անսովոր ցուրտ եղանակ. սառնամանիքի զոհերի թիվը, ըստ որոշ լրատվամիջոցների գերազանցել է 45-ը:
Օրինակ, Լեհաստանում օդի ջերմաստիճանը իջել է` սահմանելով ռեկորդային ցուցանիշ` -33 աստիճան: Լեհական ոստիկանության տվյալներով, անցնող օրերին սառնամանիքի զոհ է դարձել 12 մարդ: Չեխիայի իշխանությունները հայտնում են 2 զոհի մասին: Այսպիսով, այդ երկրում եղանակային անոմալյաների հետևանքով զոհերի թիվը հասել է 8 -ի:
Սլովակիայում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացել է 2 մարդ, Լիտվիայում վերջին օրերին սառնամանիքի զոհ է դարձել 5 մարդ:
Աղբյուրի փոխանցմամբ, սառնամանիքի հիմնական զոհերը անօթևան մարդիկ են:
Նշենք, որ վատ եղանակային պայմանների պատճառով, մի շարք եվրոպական երկրներում խաթարվել է օդային և երկաթուղային հաղորդակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան