Գերմանական աղբյուրները հայտնում են աղմկահարույց հրաժարակին մասին
«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով գերմանական աղբյուրներին, հաղորդում է, թե Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերի պատճառով հրաժարական է տվել երկրի արտգործնախարար Գիդո Վեստերվելի գլխավորած Ազատ ժողովրդավարական կուսակցության խորհրդի նախագահ Հելմուտ Մեցները:
Կուսակցության ղեկավարությունը, հիմնվելով Wikileaks-ի գաղտնի նամակագրություններին, պարզել է, որ Մեցները Գերմանիայում ԱՄՆ դեսպանատանը մանրամասներ է փոխանցել երկրում անցկացված ընտրությունների ու կոալիցիայի ձևավորման բանակցությունների մանրամասների վերաբերյալ:
Գործակալության փոխանցմամբ, 42-ամյա Մեցները թողել է պաշտոնը կուսակցության ղեկավարության հետ «փոխադարձ համաձայնությամբ»: Մեցները կուսակցության բյուրոյի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սույն թվականի սկզբին: Նրա լիազորությունների մեջ էր մտնում կուսակցության միջազգային կապերի համակարգումը:
Ազատ ժողովրդավարական կուսակցության մամուլի քարտուղար Վուլֆ Էմեի խոսքերով, Մեցներն ընդունել է իր մեղքը ԱՄՆ դեսպանատանը կուսակցության ներքին խոհանոցային տեղեկատվություն տալու համար: