Ադրբեջանի ռազմական գործարանում արտակարգ պատահար է գրանցվել. մեկ մարդ մահացել է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ռազմարդյունաբերական համալիրի գործարաններից մեկում պայթյուն է եղել, ինչ հետևանքով զոհեր և վիրավորներ կան:
Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Լրատվականը հայտնում է, որ պայթյունի արդյունքում Իմարետ Ջաֆարովան մահացել է, իսկ Ալմազ Վելիևան ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրշեջները մեծ ջանքերի գնով կարողացել են հրդեհը տեղայնացնել: Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հետաքննություն են անցկացնում:
Նշենք, որ ռազմական գործարանը թրթուռավոր զրահապատ մեքենաների վերանորոգման աշխատանքներով է զբաղվում: Պայթյունի պատճառներն այս պահին անհայտ են:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը