Իրանական կայք. Ադրբեջանցի ոստիկանները ձերբակալվածներին ստիպում են կեղծ խոստովանություն տալ
Ադրբեջանցի ոստիկանները օրեր առաջ հեջաբի պաշտպանության համար Ադրբեջանի կրթության նախարարության առջև կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված մարդկանց ստիպում են, որ խոստովանեն, թե իբր իրենք վահաբի են:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
«Ադրբեջանի Հանրապետությունում վահաբիները ազատ գործունեություն են ծավալում և անուղղակիորեն հովանավորվում են համապատասխան հաստատությունների կողմից:
Եթե Հեյդար Ալիևի օրոք իշխանությունը պայքարում էր վահաբիների դեմ` համարելով ազգային անվտանգությանը սպառնալիք, ապա այժմ հակառակն է, Ադրբեջանի անվտանգության ուժերը պայքարում են իսլամիստների դեմ», -նշում է իրանական կայքը: