ՊՆ խոսնակը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը. դիտարկումն անցել է առանց միջադեպերի
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը ապատեղակատվություն են և այդ կապակցությամբ ակնկալում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համապատասխան գնահատականը»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե իբր հայ-ադրբեջանական շփման գծում անցկացված հերթական դիտարկումը ընթացել է հայկական կողմի թույլ տված խախտմամբ՝ Panorama.am-ին հայտարարեց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ին, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի մերձակայքում, հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը, ինչն անցել է առանց միջադեպերի և խախտումների:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան