Քրոուլի. Միացյալ Նահանգները չեն ճանաչում Բելառուսի ընտրությունները
ԱՄՆ վարչակազմը «չի կարող ճանաչել» Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը, այս մասին պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
Բացի այդ, Քրոուլին մտահոգություն է հայտնել ընտրություններից հետո տեղ գտած բախումների ու հարյուրավոր ձերբակալությունների առնչությամբ.
«Մենք անհանգստացած ենք Բելառուսի իշխանությունների կողմից ուժի կիրառման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագորղների ու նախագահի թեկնածուների ծեծի ու ձերբալակության փաստերով»:
Միացյալ Նահանգները կոչ են անում Բելառուսի իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել ձերբակալվածներին ազատ արձակելու ուղղությամբ: Կիսելով ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական խմբի գնահատականը` Քրոուլին ասել է. «Մենք չենք համարում ընտրությունների արդյուքնները լեգիտիմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան