Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»
Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Հայաստան էր այցելել, այնուհետև Արցախ մեկնել Եվրախորհրդարանի պատգամավոր, Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Տոմաշ Պորեբան: Արցախում վերջինս մի շարք հանդիպումներ էր ունեցել, այդ թվում՝ երկրի խորհրդարանի ղեկավարի հետ:
«ԱՊԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, հայտնում է, որ այդ փաստի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ են հրավիրվել երկրում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան և Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդան:
Ադրբեջանական կողմը բողոքի նոտա է փոխանցվել եվրոպացի դիվանագետներին: ԱԳՆ-ում վերջիններիս նաև տեղեկացրել են, որ եվրոխորհրդարանի պատգամավորը հայտնվել է իրենց «սև ցուցակում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը