Քրիստոնեաների մի մասն այսօր կնշի «Սուրբ Ծննդյան երեկոն»
«Սուրբ Ծննդյան երեկո»(сочельник)` այսպես անվանում են Քրիստոսի ծննդյան տոնի նախօրեն: Բառի ծագումը կապում են հատուկ հացահատիկային շիլայի հետ(сочиво), որը սովորաբար պատրաստվում է մեղրով և մրգերով:
Ավանդաբար, այդ շիլան ճաշակում են Ծննդյան տոնի նախօրեին՝ պատարագից հետո: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, մինչև երկնքում առաջին աստղի երևալը չուտելու ավանդույթը կապված է Արևելքում Քրիստոսի ծնունդն ազդարարող աստղի հայտնության հետ:
Այս տոնի ժամանակ, ծիսական ավանդույթի համաձայն, ճաշկերույթը ղեկավարում է ընտանիքի հայրը: Մինչև խնջույքի սկիզբը սեղանի շուրջ հավաքվածները պետք է ընթերցեն հատվածներ Ավետարանից:
Ընթրիքի ընթացքում ընտանիքի անդամները միմյանց են փոխանցում բաղարջ- հացը, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը: