Հակառակորդն 120 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում դեկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որոնց ընթացքում արձակվել է շուրջ 450 կրակոց:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում տեղակայված ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը, բացի ինքնաձիգերից, կիրառել է «СВД» տիպի դիպուկահարային հրացաններ, «РПК» և «ПК» տեսակի գնդացիրներ:
Ըստ աղբյուրի, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը