Տարածաշրջան 16:34 27/12/2010

Գ. Մինասյան. Դավութօղլուն ուղղակի ստում է

«Ինչ վերաբերվում է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ներկայիս փուլի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, ապա այստեղ անհրաժեշտ է մի քանի հստակեցումներ մտցնել: Առաջին, Դավութօղլուն նշում է, որ արձանագրությունների վավերացման առաջին հետքայլը Թուրքիան չէ կատարել: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Նա ուղղակի ստում է: Բանն այն է, որ նույն Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո սկսեց խոսել նախապայմանների լեզվով, և դա այն պարագայում, երբ այդ նույն արձանագրություններում, նախապայմանների մասին որևէ խոսք չկար: Հետևաբար, մոլորեցնել միջազգային հանրությանը, և հատկապես հայ ու թուրք հասարակություններին, կարծում եմ, որ վերջինիս չի հաջողվի: Եթե կա հետքայլ, ապա դա թուրքական իշխանությունների պատճառով է, քանի որ վերջիններս շարունակում են խոսել նախապայմանների լեզվով»,- անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ տարեկան ամփոփիչ ելույթում, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նշենք, որ թուրք պաշտոնյան մասնավորապես նշել էր. «Հայաստանի հետ հարաբերությունները այլևս չեն վերադառնա մինչև արձանագրությունների ստորագրումը (2009 թվականի հոկտեմբերի 10) գոյություն ունեցող վիճակին: Կարևորը ոչ թե սահմանների բացումն է, այլ դրանք բաց պահել կարողանալը: Իսկ դա հայ-ադրբեջանական հարաբերությունների փափկեցման հետ է կապված»,- ասել է Դավութօղլուն` հավելելով, որ Թուրքիան ժողովրդավարության անցնելու դժվարություններ է կրում, իսկ Հայաստանը ոչ լիարժեք ժողովրդավարության խնդիրներ ունի:

«Ինչ վերաբերվում է պարոն Դավութօղլուի այն պնդմանը, թե ամեն դեպքում հարաբերությունները չեն վերադառնա նախաստորագրված ժամանակների իրավիճակին, այստեղ թերևս կարելի է նրա հետ համաձայնվել, քանզի եթե թուրքական կողմը  շարունակի այն գործընթացը, որն այսօր է առկա, ապա կարծում եմ, որ իրավիճակն ավելի բարդ կլինի ապագայում,  քան եղել է մինչ ստորագրման պահը»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքերով՝ մեկ բան է, երբ դուք «գործընկերոջ» ստորագրությունների կոնկրետ նպատակը չգիտեք, այլ բան է երբ ժամանակի ընթացքում պարզվում է, որ դրանք բացի նենգությունից իրենց մեջ որևէ այլ բան չեն պարունակում, որովհետև այն իրավիճակն, որը հիմա առկա է, թույլ է տալիս պնդելու, որ հենց ստորագրման ժամանակ, թուրքերը արդեն գիտեին, որ ստորագրման հաջորդ օրն իսկ պետք է նախապայմաններ առաջ քաշվեին:

«Երրորդ, Դավութօղլուն կարծում է, թե առաջ գնալու համար, հայ-ադրբեջանական հարաբերությունները ևս պետք է «փափկացվեն». սա այն նույն ճանապարհն է, որի մասին արդեն խոսեցինք, խոսքս նախապայմանների մասին է: Եթե Թուրքիան մեզ հետ նախապայմաններ առաջ քաշելով է խոսում, ապա մենք էլ կարող էինք նախապայմաններ առաջ քաշել՝ միաժամանակ խախտելով պայմանավորվածությունները, որը որ ստանձնել էինք: Մասնավորապես պահանջեինք, որպեսզի Թուրքիան նախևառաջ ճանաչեր ցեղասպանությունը, դադարեցներ իր ժողովրդի նկատմամբ իրականացվող կոտորածը, խոսքը քրդերի նկատմամբ «պատժիչ» գործողությունների իրականացումն է, կառուցողական մոտեցումներ դրսևորեն Կիպրոսի հարցի շուրջ, և շատ ու շատ այլ նախապայմաններ: Մեկ բան ակնհայտ է, եթե Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, ապա  պետք է արձանագրենք , իսկ միջազգային հանրությունը՝ վավերացնի, որ նա արձանագրությունները վավերացնելու մտադրություն չունի»,- ասաց Գ. Մինասյանը:

Այնուհետև պատգամավորը հավելեց. «Իսկ ինչ վերաբերվում է ժողովրդավարությանը, ապա պետք է ասեմ, որ մի պետություն, ով պատերազմ է սանձազերծում իր իսկ քաղաքացիներ դեմ, ով անազատության է դատապարտում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողներին, բարոյական իրավունք չունի գնահատական հնչեցնել այլ երկրների և, մասնավորապես, Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացի մասին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}