Ադրբեջանում կաթը երկու անգամ թանկացել է
Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում չմշակված կաթի գինը երկու անգամ թանկացել է. գրում է «Ազադլըգը»: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լենքորանում գործող «Նուր սյուդ» կաթի գործարանի տնօրեն Զեքի Աշչըն:
Նրա խոսքով, կաթի թանկացման հիմնական պատճառը Ադրբեջանում ստացվող բնական կաթի քանակի անբավարար լինելն է` գնալով մեծացող կաթնարդյունաբերության կարիքները հոգալու համար: Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում կաթի պահանջարկը 70-80 տոկոսով աճել է, իսկ այն արտադրող կաթնատու կովերի քանակը պակասել: «Մենք գտնվելով Լենքորանում` կաթ ենք առաքում Ադրբեջանի բոլոր կողմերից: Գործարանը կարող է օրական 150 տ կաթ վերամշակել, սակայն աշխատում է կես հզորությամբ: Արդյունքում գործարանը ստիպված է այժմ կաթը գնել երկու անգամ թանկ»,- ասել է Զ.Աշչըն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան