«Newtimes.ru». Մոսկվայի Մանեժնայա հրապարակում անկարգությունների կազմակեչպիչներից մեկը ադրբեջանցի է
Մոսկվայի Մանեժնայա հրապարակում անկարգություներ հրահրելու մեղադրանքով ձերբակալվածներից մեկը՝ Իլյա Կուբրակովը, կիսով չճափ ադրբեջանցի է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Երկրամաս» թերթը, հենց ինքը՝ Կուբրակովն է հայտնել «Newtimes.ru» թղթակցին :
«Ես ինքս չգիտեմ ինձ հետ ինչ կատարվեց ու սկսեցի գոռալ: Եվ, ընդհանրապես, այլ ազգությունների դեմ ոչինչ չունեմ, ինքս կիսով չափ ադրբեջանցի եմ», - հավելել է Կուբրակովը:
Դեկտեմբերի 16-ին ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրֆգալիևը Մանեժնայա հրապարակում անկարգությունների մասին նախագահ Մեդվեդևին զեկուցելիս, հայտնել էր թե հավանական կազմակերպիչներից մեկը ձերբակալված է: Տեղեկատվության համաձայն դա եղել է հենց Իլյա Կուրբակովը, ով դեկտեմբերի 11-ին հայտնի ցույցի ժամանակ բարձրախոսով ինչ-որ լոզունգներ էր հնչեցնում: