Անկարայում ոստիկանների ու ուսանողների միջև բախում է տեղի ունեցել
Անկարայում ոստիկանների ու ուսանողների միջև տեղի է ունեցել բախում: Associated Press-ի հաղորդմամբ, Մերձավոր Արևելքի տեխնիկական համալասարանի, Անկարայի և Հաջեթեփեի համալսարանների մոտ 500 ուսանողներ նախօրին բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք ունեցել են «Պահանջում ենք հավասար, անվճար և մայրենի լեզվով կրթություն» գրությամբ պաստառներ ու պատրաստվել են շարժվել դեպի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակ:
Բողոքի ակցիան արտոնված չի եղել, ու ոստիկանները ուսանողներից պահանջել են ցրվել: Բայց նրանք շարունակել են իրենց երթը ու մոտեցել են կուսակցության շենքին, ինչի հետևանքով բախում է սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Ի պատասխան ոստիկանների գործողությունների, ուսանողները քարեր ու շշեր են նետել նրանց վրա: Դեպքի վայրում հավաքվել են տասնյակ ոստիկանական ու շտապօգնության մեքենաներ: Ձերբակալվածների ու վիրավորների մասին տեղեկություններ չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան