Այսօր Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակության օրը
Սուրբ Ծննդյան Արարողությունների ժամանակացույցի համաձայն, այսօր Հայ Առաքելական եղեկեցին նշում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար (մեծ, գլխավոր) տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է համարվում` Մեռելոց:
Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո օրվան համաձայն, բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Սուրբ Պատարագից ու հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
Նշենք, որ Սուրբ Ծննդյան Արարողությունների ժամանակացույցի համաձայն, տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան