Հայաստանի ԱԳՆ-ն Թունիսից վատ լուրեր չունի. ՀՀ 9 քաղաքացիներն այնտեղ ապահով են
Թունիսում մասսայական բախումների հետևանքով զոհվածների կամ վիրավորների թվում հայ լինելու մասին տեղեկություն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չունի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը:
Նրա տրամադրած տվյալներով, ներկայումս Թունիսում ուսանում են Հայաստանի 9 քաղաքացիներ և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: «Նրանց հետ այժմ մենք կապ ենք պահպանում, և նրանք ապահով են», -հավելեց Բալայանը: Նկատենք, որ Թունիսում Հայաստանի դեսպանատուն չկա:
Հիշեցնենք, որ Թունիսում ուժային կառույցների ու քաղաքացիական բնակչության միջև տեղի ունեցած լայնամասշտաբ բախումներն հասել են գագաթնակետին. երկրի նախագահ Զին-ալ Աբիդին փախել է երկրի սահմաններից: Շրջանառվող հակասական լուրերից հետո, տեղեկատվություն է տարածվել, թե Սաուդյան Արաբիան պաշտոնապես հաստատել է Զին-ալ Աբիդիի այդ երկրում հանգրվանելու փաստը:
Ներկայումս աֆրիկյան այդ երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված, իսկ իշխանությունը ժամանակավորապես հայտնվել է ուժային կառույցների ձեռքում:
Թունիսում անկարգությունները սկսվել էին 2010-ի դեկտեմբերից: Պատճառը սոցիալական խնդիրներն են` մասնավորապես բուհ ավարտածների շրջանում գործազրկության բարձր մակարդակը և պարենամթերքի թանկացումը:Անկարգություններն ուժգնացան 26-ամյա պատանու ինքնասպանությունից հետո: Համալսարանական կրթությամբ երիտասարդը հրկիզել էր իրեն, երբ ոստիկաները նրան արգելել էին առանց թույլտվության վաճառել բանաջարեղեն ու մրգեր:
Կառավարության վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները հարձակվել են գործադիրի շենքի վրա: Անկարգությունների ողջ ընթացքում տարբեր աղբյուրների փոխանցմամբ, զոհվել է մոտ 100 մարդ, մի քանի հարյուրը վիրավորվել:
Պաշտոնական Փարիզն ու Վաշինգտոնն արդեն հայտարարություններով են հանդես եկել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Թունիսի ժողովրդին սեփական իրավունքների համար մղվող «խիզախ ու նպատակասլաց» պայքարի համար:
«Եվրանյուզ» հեռուստաընկերության հաղորդմամբ, Նիկոլա Սարկոզիի անունից տարածված կոմյունիկեում ասված է, թե «Ֆրանսիան Թունիսի ժողովրդի կողքին է այս վճռական պահերին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը