Դեմետրիոս Խրիստոֆիաս. Կիպրոսն աջակցում է Մինսկի գործընթացին
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Կիպրոսն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Կիպրոսի նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը` նշելով, որ խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին Կիպրոսից տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը:
«Ցանկանում եմ նախագահ Սարգսյանին հրապարակավ արտահայտել Կիպրոսի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում խաղաղ միջոցներով ու միջազգային իրավունքի հիման վրա լուծելու ջանքերին»,- նշեց Կիպրոսի նախագահը:
Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում: Այսօր նախագահը հանդիպում է ունեցել կիպրացի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կիպրոսում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության ղեկավարն այսօր կմասնակցի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը