ՀՀ նախագահը Հունաստանում մեծ թվով հանդիպումներ է ունեցել
Այսօր նախագահը հանդիպումներ է ունեցել Համայն Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս 2-րդի, Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի և Հունաստանի Հանրապետության վարչապետ Յորղոս Պապանդրեուի, ինչպես նաև ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ի թղթակիցը Հունաստանից:
ՀՀ նախագահը Հունաստանի վարչապետի հետ աշխատանքային ճաշ է ունեցել, որին մանակցել են նաև նախագահի գլխավորած պատվիրակության անդամները: ՀՀ Նախագահը հանդիպել է նաև Հունաստանի հիմնական ընդդիմադիր Նոր ժողովրդավարություն կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով գտնվում է Հունաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան