Այսօր Մոսկվայում սպասվում է արտգործնախարարների եռակողմ հանդիպում
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի ու Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը, հանդիպումը կայանալու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Հանդիպմանը քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրը:
Հիշեցնենք, որ երեք երկրների արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպում վերջին անգամ տեղի էր ունեցել դեկտեմբերի 9-ին, դարձյալ Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան