Աբդուլա Գյուլ. Ես Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահն եմ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարները կախված են հարավկովկասյան ողջ տարածաշրջանում անվտանգության բազմաչափ համակարգի մշակման անհրաժեշտությունից:
Այսօր Ստրասբուրգում «ԱրմԻնֆո» գործակալության հատուկ թղթակցին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
Պատասխանելով թղթակցի հարցին` Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին, կցանկանայի հիշեցնել, որ ես Թուրքիայի առաջին նախագահն էի, որ այցելություն է կատարել Հայաստան:
Ես պետք է ասեմ, որ դա կարևոր էր թե մեր հարաբերությունների տեսանկյունից, թե ամբողջ Հարավային Կովկասում հարաբերությունների տեսանկյունից: Անվտանգությունն ու համագործակցությունը պետք է ընդարձակ տարածության վրա լինեն, որպեսզի Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, և բնականաբար, Ռուսաստանը կարողանան անվտանգ հիմքերի վրա համագործակցել: Ուստի` մենք պետք է մշակենք անվտանգության բազմաչափ համակարգ»: