Հետաքննությունը նոր տվյալներ է հաղորդում «Դոմոդեդովոյում» ահաբեկչություն իրականացրած մահապարտի մասին
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետաքննությամբ զբաղվող խումբը ժխտել է ավելի վաղ հաղորդված երկու մահապարտի մասին վարկածը:
Այս մասին փոխանցում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Նախնական տվյալների համաձայն, պայթուցիկ նյութը գործի է դրել 30-ից 40 տարեկան, ամրակազմ ու, ամենայն հավանականությամբ, եվրոպական արտաքինով մի տղամարդ: Մահապարտի կին լինելու մասին վարկածը նույնպես չի հաստատվել:
Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում նաև ահաբեկչի կովկասցի լինելու մասին:
Նշենք, պայթյունի հետևանքով զոհվել են 35, վիրավորվել՝ տարբեր տվյալներով 128-ից 180 մարդ:
Դեպքի առնչությամբ հարցուցված է քրեական գործ չորս հոդվածով՝ «երկու և ավելի մարդկանց սպանություն», «ահաբեկչական գործղություն», «զենքի ու պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն», ինչպես նաև «զինամթերքի անօրինական պատրաստում»: