Ադրբեջանցի զինծառայողը սպանել է համածառայակից ընկերոջը
Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում արտակարգ միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով մեկ զինծառայող սպանվել է:
Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ N զորամասի զինծառայող, Թովուզի զինկոմիսարիատից զորակոչված Գայբալ Մագերամովի արձակած կրակի արդյունքում Ջամալ Աբբասովը սպանվել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից Աբբասովի մահվան փաստն արդեն հաստատել են ու հավելել, որ նշյալ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը