Անցյալ տարի Ադրբեջանից 1700 արտասահմանցի գործարար է հեռացել
Ադրբեջանի մաքսային կոմիտեի տվյալներով, անցյալ տարի այդ երկրից 1700 արտասահմանցի գործարար է հեռացել:
«Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանը լքած օտարերկրյա գործարարների մեջ գերակշռում են թուրքերը: Նշում է, որ զգալիորեն նվազել է նաև Ադրբեջան ներդրումների հոսքն արտասահմանից: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանում տնտեսության ներուժ ունեցող բնագավառները մենաշնորհային են: Զբոսաշրջության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները վերահսկվում են տեղացի պաշտոնյա օլիգարխների կողմից:
Առանց այս կամ այն պաշտոնյա օլիգարխի հովանավորության, արտասահմանյան կապիտալը չի կարող մուտք գործել Ադրբեջան: Մենաշնորհային տնտեսությունը սնանկացնում է նույնիսկ քաղաքական համաձայնությամբ Ադրբեջան եկած ընկերություններին, որոնց մեծամասնությունը բիզնեսն այլ երկրներ փոխադրելու ուղիներ է որոնում:
Փորձագետների կարծիքով, Ադրբեջանից թուրք գործարարների զանգվածաբար հեռանալը կապված է վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող լարվածության հետ: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանից հեռացող թուրքերից շատերը սկսել են աշխատել Վրաստանում և Ռուսաստանում:
«Այս ամենի արդյունքում Ադրբեջանում գործազրկության և աղքատության մասշտաբներն են ընդլայնվում: Ադրբեջանից 1700 գործարարների հեռանալը նշանակում է, որ նվազագույնը 17 հազար մարդ գործազուրկ է դառնում, իսկ դա տասնյակ հազարավոր մարդկանց կենսամակարդակի վրա ազդող գործոն է»,- գրում է «Ենի Մուսավաթը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը