Ադրբեջանում ընդդիմության ակտիվիստ է ձերբակալվել
Ադրբեջանում հերթական ընդդիմադիր գործիչն է ձերբակալվել: Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Ջաբբար Սավալանին նախօրեին Սումգայիթի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել (թմրանյութերի պահպանման գործով):
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ընդդիմադիր կուսակցությունից հայտնել են, որ իրենց կուսակցի նկատմամբ հարուցված քրեական գործը մտացածին է և դրանով փորձ է կատարվում հերթական ընդդիմադիր ակտիվիստին մեկուսացնել:
ԺողՃակատ կուսակցությունում համոզված են, որ Սավալանին քաղաքական դրդապատճառներով են ձերբակալվել ու այդ փաստը կապում ընդդիմության հանրահավաքներին՝ նրա ակտիվ մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը