Երևան-Կիպրոս օդանավը հարկադիր վայրէջք է կատարել. Այնտեղ են եղել նաև Հայաստանի հավաքականի անդամները
Երևան-Կիպրոս չվերթն իրականացնող «Ի Էս Դի» ավիաընկերությանը պատկանող օդանավը նախօրեին անսարքության պատճառով ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չարչինյանը:
Նրա խոսքով, օդանավը «Զվարթնոց» օդանավակայանից Կիպրոս է ուղևորվել նախօրեին տեղական ժամանակով ժամը 11:10-ին: «Թռչելուց հետո օդում պարզվել է, որ անսարքություն կա, կես ժամ անց հետ է վերադարձել», -տեղեկացրեց Չարչինյանը` ավելացնելով, որ այնուհետև բարեհաջող մեկնել է:
Ըստ որոշ աղբյուրների, օդանավում են գտնվել նաև Կիպրոսի միջազգային մրցաշարին մասնակցող Հայաստանի ազգային հավաքականի անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան