Ադրբեջանցի կինը Facebook-ի միջոցով պոռնկատուն է բացել Թուրքիայում
Ադրբեջանի քաղաքացի Քեմալա Գուլիևան և նրա 6 օգնականները Facebook սոցիալական ցանցի միջոցով պոռնկատուն են բացել Թուրքիայի Այնթափ նահանգում: Այս մասին հայտնում է news.gaynar.info ադրբեջանական տեղեկատվական կայքը:
Մ.Գուլիևան միջազգային սոցիալական այդ ցանցի միջոցով մարմնավաճառության նպատակով արտասահմանյան երկրներից կանայք է բերել Թուրքիա: Հանցավոր խմբի անդամները հաճախորդների հետ բանակցությունները վարել և հանդիպման հասցեները հստակեցրել են Facebook-ի միջոցով: Այնթափի ոստիկանությունը 6 ամիս հետևել է խմբին: Ոստիկանությունը պարզել է, որ խմբի անդամները բազմաթիվ կանանց Թուրքիա են տարել որպես զբոսաշրջիկ և հարկադրել մարմնավաճառության: Խմբի ղեկավար Ք.Գուլիևան և նրա 6 օգնականները ձերբակալված են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան