Ադրբեջանը փորձում է իր ներքին պրոպագանդան տեղափոխել արտաքին ասպարեզ
ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է հակամարտության լուծումը գտնել ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ պարզապես փորձում է իր ներքին պրոպագանդան տեղափոխել արտաքին ասպարեզ: Այս մասին այսօր Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը տեղափոխել այլ հարթակներ, ոչ թե շարունակել բանակցությունները երկար տարիների ընթացքում գոյություն ունեցող ձևաչափում:
Ըստ նախարարի, Ադրբեջանը փորձում է աղմուկ բարձրացնել հակամարտության շուրջ, այլ ոչ թե զբաղվել կոնկրետ դրա լուծմամբ: Անդրադառնալով ենթահանձնաժողովի վերաբացմանը` Է.Նալբանդյանը նշեց, որ նախկինում այդ կառույցի գործունեությունը առանձնապես արդյունավետությամբ աչքի չէր ընկնում` բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման տեսանկյունից:
Է. Նալբանդյանը նշեց, որ այս կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումն այն էր, ինչ արտահայտեցին խորհրդարականաններն ու արտգործնախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան