Ադրբեջանը հոխորտում է, բայց կարո՞ղ է հաղթել Հայաստանի դեմ պատերազմը. Eurasianet
«Ռազմատենչ հռետորաբանություն` Բաքվից» նախադասությունը կովկասյան ժուռնալիստիկայում շաբլոն է դարձել, «Eurasianet.org»-ում գրել է ազատ լրագրող Ջոշուա Կուչերան (Joshua Kucera)` անդրադառնալով օրերս Ադրբեջանի պաշտպանության նախագահ Սաֆար Աբիևի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը:
Հիշեցնենք` այդ երկրի Պնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը Ղարաբաղի համար լրջորեն պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմելուն: «Ծանր է, երբ նման հայտարարություններ են արվում: Այդ հայտարարությունը իմ ականջներին առավել բթամիտ է հնչում, քան նորմալ», –գրել է Կուչերան:
«Հայկական ռազմական ուժերի կողմից ռազմական գործողությունների կանխամտածված վերսկսումը հավանական չէ, բայց չի բացառվում, քանզի երևանյան մեկնաբանները և ռազմական գործիչները Ղարաբաղից զգուշացրել են, որ վտանգի դեպքում «պրեվինտիվ պատերազմը» անխուսափելի է», -նկատել է Կուչերան:
Ըստ հոդվածագրի, Ֆիզուլիի ու Ջերբարիլի համար պայքարը Ադրբեջանի վրա ծանր կնստի, քանզի լեռնային դժվարությունները հաղթահարելու համար Բաքվին եռապատիկ անգամ ավել ուժ է հարկավոր: Անդրադառնալով հայկական բանակում տիրող բարոյա-հոգեբանական վիճակին, Կուչերան նկատել է, որ այն ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակում է: «Ադրբեջանական բանակը տառապում է նախկինում տարած պարտությամբ, այստեղ համընդհանուր կոռուպցիա է տիրում և ինքնասպաունթյունների աճ կա», -գրել է Կուչերան:
Եթե պատերազմ վերսկսվի, ըստ ամերիկացի լրագրողի, Ադրբեջանի քաղաքացիները շատ ավելի խոցելի կլինեն, քանի որ քաղաքներն ու գյուղերը ավելի մոտ են ղարաբաղյան հակամարտության շփման գծին:
Նշենք, որ Սաֆար Աբիևի հայտարարությունը մեկնաբանելով ԼՂ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանն ասել էր. «ԼՂՀ ՊԲ բոլոր ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած պարագայում դիմագրավելու հակառակորդի ցանկացած նախահարձակ քայլի: ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությունը շատ լավ է գիտակցում աշխարհաքաղաքական ներկա զարգացումների էությունը: ՊԲ հրամանատարությունն ամենօրյա աշխատանք է տանում ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տալու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը