Ադրբեջանում իրանական «Սեհեր» հեռուստաալիքին հետեւողները կհետապնդվեն
Ադրբեջանի իշխանությունը որոշել է արգելել իրանական «Սեհեր» հեռուստաալիքի հեռարձակումները: Ներիշխանական աղբյուրները «Pia.az»-ին հայտնել են, որ վերջին շրջանում Թեհրանի հետ հարաբերությունները վատացրած պաշտոնական Բաքուն այդ քայլը կատարելու համար հատուկ խումբ է ստեղծել:
«Առաջին հերթին պետք է լուրջ միջոցներ ձեռնարկվեն իրանական այդ հեռուստաալիքի` Ադրբեջանի եթերային տարածքում ապօրինի հեռարձակումները կանխելու համար: Նույնիսկ պետք է խոչընդոտվեն ալիքի` արբանյակային ալեհավաքներով Ադրբեջանի տարածքում հեռարձակումները»,- հայտնել է աղբյուրը:
«Pia.az»-ին այդ մասին տեղեկացրած աղբյուրը հավելել է, որ դրան զուգահեռ, պետք է վերացվեն «Սեհեր» հեռուստաալիքի` Ադրբեջանում եղած հենակետերն ու թղթակցային կետը: «Նոր ձերբակալություններ էլ են սպասվում: Այդ ալիքի հետ կապ ունեցող յուրաքանչյուր անձ հարցաքննվելու է: Անգամ կազմվել է այդ ալիքին հետեւող քաղաքացիների ցուցակները, եւ հետապնդումներ են սպասվում»,-տեղեկացրել է աղբյուրը:
Ադրբեջանական լրատվական կայքը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն շատ է ուշացրել իրականում պետականության տեսակետից դրական գնահատվող այդ քայլը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը