Թուրան. Ադրբեջանը ճանաչում է Պաղեստին պետությո՞ւնը
Ադրբեջանական լրատվամիջոցների զարմանք է հարուցել այն փաստը, որ Ադրբեջանի և Պաղեստինի մինչև կնքված նյութատեխնիկական օժանդակության վերաբերյալ համաձայնագրի տեքստում առկա է «Պաղեստին պետություն» ձևակերպումը:
Մասնավորապես «Թուրան» գործակալությունը նշում է, որ մինչ այժմ Ադրբեջանը խուսափել է օգտագործել այդ ձևակերպումը, սակայն հունվարի 31-ին ստորագրված համաձայնագրում հենց դա է օգտագործվել:
Ավելի վաղ, պաշտոնական Բաքուն ամեն կերպ «փախչում» էր այդ ձևակերպումից՝ օգտագործելով միայն «Պաղեստին» բառը, չնայած որ մշտապես հայտարարել է, թե հանդես է գալիս Իսրայել մայրաքաղաքով Պաղեստին պետության ստեղծման օգտին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Պաղեստինի առաջին դեսպանը՝ Աբդուլքերիմ Աբդուրախմանը նշանակվել է անցյալ տարի աշնանը: