Իրանական «ՖԱՐՍ»-ը` ընդդեմ թուրքական TRT հեռուստաալիքի
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցով Իրանումգտնվելու ժամանակ, թուրքական պետական TRT հեռուստաալիքը փետրվարի 14-ին Թեհրանում տեղի ունեցած միջադեպերը լուսաբանելիս ցուցադրել է անհասկանալի պատկերներ: TRT-ի լրագրողն էլ լուսաբանելիս հայտարարել է, թե իբր ուղիղ եթերով Թեհրանից հեռարձակում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքները»,- գրում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
«ՖԱՐՍ»-ի մեկնաբանը, քննադատելով թուրքական հեռուստաալիքնին, նշել է, որ նմանատիպ, իրականությանը չհամապատասխանող թողարկումները կարող են խաթարել թուրք-իրանական հարաբերությունները, միևնույն ժամանակ, Թուրքիայում Իրանի դեսպանությանը կոչ է արել արձագանքել նմանատիպ հրապարակումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան