Պոլսի հայկական հիվանդանոցի հիմնադրամը վերադարձրել է նախկինում իրեն պատկանած շինությունը
Պոլսի «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամը կարողացել է վերադարձնել նախկինում իրեն պատկանած Ստամբուլում գտնվող շինությունը, որը հայտնի է «Փրկության օթևան» (Selamet Han) անունով, տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը : Այդ շենքը հայ գործարար Գալուստ Գյուլբենկյանի կողմից որպես նվիրատվություն 1953 թվականին հանձնվել էր «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամին: Սակայն թուրքական իշխանությունները 1994 թվականին հայկական հիմնադրամին զրկել էին սեփականատիրության իրավունքից և վերցրել պետական ենթակայության տակ:
«Փրկության օթևան»-ը վերադարձնելու նպատակով «Սուրբ փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամը նախկինում դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հայցադիմումը մերժվել էր: Շենքը հնարավոր եղավ վերադարձնել միայն այն բանից հետո, երբ 2008 թվականին ուժի մեջ մտավ հիմնադրամներին պատկանող անշարժ գույքի մասին օրենքը: Ըստ այդ օրենքի` ազգային փոքրամասնությունների հիմնադրամները հնարավորություն էին ստանում ժամանակին տարբեր պատճառներով կորցրած իրենց անշարժ գույքը հետ ստանալ: Հիշյալ օրենքի շրջանականերում էլ Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամը կարողացավ երկարամյա պայքարի արդյունքում հետ ստանալ օրիաբար իրեն պատկանած անշարժ գույքը: Ներկայումս հիմնադրամը պայքարում է վերադարձնելու նախկինում իրեն պատկանած այլ շինություններ ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան