Փորձագետ. ադրբեջանական բանակը տհաճ անակնկալների մի ամբողջ շարք մատուցեց իր նախարարին
«Բոլորովին վերջերս` սույն թվականի փետրվարի 11-ին, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել էր, թե իր երկիրը համակողմանիորեն պատրաստվում է «ազատագրել օկուպացված տարածքները»: Սա համանախագահների վրա ճնշում գործադրելու Բաքվի հերթական փորձն էր, որի առաքելությունը վստահվել էր Աբիևին: Եվ ահա այդ հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական բանակը տհաճ անակնկալների մի ամբողջ շարք է մատուցում իր նախարարին` հարցականի տակ դնելով նրա բանեցրած «ճնշման» արդյունավետությունը»,- անդրադառնալով ադրբեջանական բանակում տեղի ունեցած վերջին արտակարգ պատահարներին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքերով, օրեր առաջ, Արցախի պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ձախողվեց ադրբեջանական հերթական դիվերսիան: «Այդ օրերին ադրբեջանական քարոզչությունը գործեց վաղուց մշակված սցենարով. անմիջապես հայտնեց ընդամենը մեկ վիրավորի մասին, իսկ ձախողման մասշտաբը քաղարկելու նպատակով դիվերսանտներից մեկի զոհվելու մասին հայտնեց այսօր` այն ներկայացնելով իբրև մեկ այլ միջադեպի հետևանք: Եվ քանի դեռ Աբիևի ղեկավարած հիմնարկում զբաղված էին ձախողված դիվերսիայի հետևանքները լղոզելով, այսօր տեղի ունեցավ միանգամից երկու միջադեպ»,- եզրակացրեց Դ. Ջամալյանը:
«Ձեռնպահ մնալով հեռուն գնացող հետևություններից, միաժամանակ հիմնվելով իրադարձությունների նման զարգացումների վրա, վստահաբար կարող ենք փաստել հետևյալը. ադրբեջանական բանակի մարտունակության ընդհանուր մակարդակը հեռու է այն պատկերից, որը ստեղծում է Բաքվի քարոզչությունը: Այստեղ ակնհայտ է քարոզչության և իրականության միջև անջրպետը»,- հավելեց փորձագետը:
Հարակից նյութեր`
Ադրբեջանցի զինծառայողն իր 7 ծառայակից ընկերներին սպանել է
Ադրբեջանցի դիվերսանտների անունները աստիճանաբար բացահայտվում ե՞ն
Երկու օրվա ընթացքում ադրբեջանական բանակում 8 զինծառայող սպանվել է, ևս 5-ը՝ վիրավորվել
Ռազմական փորձագետ. Ադրբեջանի ղեկավարությունը չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը