Ք. Բին. Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքը պահպանվում է
Մենք առաջվա պես կարծում ենք, որ ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքը պահպանվում է, ինչի հետ կապված մենք ադրբեջանական իշխանություններին առաջարկել ենք համագործակցել: Այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղար Քեյթ Բինը:
Նրա խոսքերով, ահաբեկչության սպառնալիքն է, որ մինչ այժմ իրենք կոչ են անում ամերիկայի քաղաքացիներին ուշադիր լինել հասարակական վայրերում:
Անդրադառնալով Ադրբեջանում բարեփոխումներ իրականացնելու խնդրին՝ Ք. Բինը նշել է, որ Ադրբեջանին ճանապարհ չեն մատնանշում, քանի որ դա իրենց խնդիրն է՝ միաժամանակ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն այն պետությունների հետ է երկարաժամկետ և սերտ հարաբերություններ կառուցում, ովքեր ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացնում: