Կոսովոյի դասագրքերում Թուրքիայի քարտեզը ներկայացված է Հայաստանով ու Քուրդիստանով
Կոսովոյի դպրոցներում օգտագործվող դասագրքերում Թուրքիայի ներկայիս վարչական տարածքի հյուսիսարևելյան հատվածը ներկայացվում է որպես Արմենիա (Հայաստան), հարավարևելյանը` որպես Քուրդիստան:
Կոսովաբնակ թուրքերի տեղեկացմամբ` բացի քարտեզներից, պատմության և աշխարհագրության դասագրքերում թուրք ժողովրդին անվանարկող արտահայտություններ են տեղ գտել: Մասնավորապես, չորրորդ դասարանի պատմության դասագրքերում թուրքական դրոշը պատկերված է ձիու սմբակների տակ տրորված ձևով:
Թուրքական «Դողան» (Doğan) լրատվական գործակալությունը հայտնում է, որ դա առաջացրել է Կոսովոյի թուրքերի զայրույթն ու դժգոհությունը: Կոսովոյի Պրիզրենի քաղաքապետարանի կրթության վարչության թուրքալեզու կրթության համակարգող Օրհան Վոլքանն ասել է. «Եթե չեմ սխալվում, 5 տարի առաջ այս քարտեզները իտալական կամ ամերիկյան մի կազմակերպությունից ստացանք: Մենք, իսկույն միջոցներ ձեռնարկեցինք ու այդ քարտեզները հանեցինք շրջանառությունից: Բայց ես ցնցում ապրեցի, երբ տեղեկացա, որ որոշ դպրոցներ դեռ օգտագործում են այդ քարտեզները: Խոստանում եմ, որ մենք արագ կշտկենք ստեղծված իրավիճակը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը