Հայաստանի երրորդ օմբուդսմենն ընտրվեց. Նա երդվեց լիազորությունները կատարել անաչառ
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրություններում 83 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանն ընտրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան: Ինչպես տեղեկացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, ընտրություններին մասնակցել է 97 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Արդյունքների հրապարակումից հետո Անդրեասյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց վստահության համար, շնորհակալություն հայտնեց բոլոր 13 «դեմ» քվեարկողներին, քանի որ նրանք «բարձրացրին նշաձողը, որպեսզի ես կարողանամ այնպես աշխատել, որ կարողանամ լավ աշխատել»:
Այնուհետև ընտրված օմբուդսմենը երդվեց. «Ստանձնելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը երդվում եմ հավատարիմ լինելով Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակերպության և արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ»:
Կարեն Անդրեասյանը Հայաստանի երրորդ օմբուդսմենն է. Մինչ այդ ՄԻ պաշտպաններ են եղել Լարիսա Ալավերդյանը և Արմեն Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը