Ծիծեռնակաբերդի «կրկնօրինակը»` Էրզրումի ունիվերսիադայում
Այս տարվա հունվարի 27-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Էրզրում քաղաքում անցկացված 2011թ. ուսանողական ձմեռային ունիվերսիադայի բացման և փակման արարողությունների ժամանակ օգտագործվել է մի դեկորատիվ բուրգ, որը չափազանց նման է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այս մասին տեղեկացնում է «Հաբերլեր» (haberler) կայքը:
Այդ առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Էրզրումի նահանգի Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Զեքայի Քայան: Նրա համոզմամբ` կատարվածի մեջ կա արտքին ուժերի միջամտությունը: Զեքային հայտնել է իր զայրույթը հատկապես այն բանի համար, որ շատերը, ,նկատելով այդ բուրգի նմանությունը Ծիծեռնակաբերդի հուշակոթողին, այնուամենայնիվ, լռություն են պահպանել:
«Սա գաղտնի խաղի մաս է կազմում: 15 օր շարունակ այս «հուշարձանը» այստեղ կանգնեցնելով մեզ ծաղրե՞լ են, ինչ է: Մենք պետք է գտնենք այս հարցի լուծումը, ինչքան էլ որ պահանջվի հեռու գնալ»,- ասել է Զեքային:
Իսկ միջոցառման կազմակերպիչ Մուստաֆա Էրդողանը, արձագանքելով Զեքայիի հայտարարությանը, նշել է, թե ինքը երբևէ չի էլ տեսել Ծիծեռնակաբերդի հուշարձանը. «Աշխարհի բոլոր եռանկյունիները բուրգի են նման: Ես ի՞նչ կարող եմ անել: Սրանք ֆաշիտասական հայացքներ են»: