ՊԲ. Ադրբեջանը փորձում է հարցականի տակ դնել հայկական կողմի բարի նկրտումները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
«Հայկական ուժերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության մասին Բաքվի լրատվամիջոցների կողմից մարտի 8-ին տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն ինչպես երեկ, այնպես էլ նախորդ օրերին պահպանել են հրադադարի ռեժիմը: Սա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է»,- արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Աղդամի ուղղությամբ հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի 8-ամյա երեխա է սպանվել՝ Panorama.am-ին հայտարարեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Ինչ վերաբերվում է Բաքվի աղբյուրների կողմից տարածվող լուրերին, ապա ՊԲ մամուլի խոսնակը նշեց, թե Բաքվից տարածվող լուրերը միմյանց հակասում են, մի տեղ նշվում է 8 տարեկան, մյուս տեղում՝ 10 տարեկան երեխայի սպանության մասին:
Նրա կարծիքով, նմանատիպ լուրերը նպատակ ունեն Սոչիի հանդիպումից հետո հարցականի տակ դնել հայկական կողմի բարի նկրտումները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը