ՆԱՏՕ-ի զինվորները սպանել են Աֆղանստանի նախագահի զարմիկին
Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի զարմիկ Հաջի Յար Մոհամմադն է այս գիշեր սպանվել ՆԱՏՕ-ի զինվորների կողմից աֆղանական Կանդագար նահանգի Կարզ գյուղում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, Աֆղանստանի նախագահի զարմիկի սպանության մասին լուրը հաստատել է Կանդագարի նահանգային խորհրդի ներկայացուցիչը` Աֆղանստանի նախագահի խորթ եղբայր Ահմադ Վալի Կարզայը: Նրա տվյալներով, Յար Մոհամմադը զոհվել է օտար զինվորների կողմից Կարս գյուղից թալիբների դուրս մղման ժամանակ: Այս գյուղից է Կարզայների ցեղային կլանը: Կանդագարի նահանգապետի մամլո խոսնակը ևս հաստատել է Աֆղնաստանի նախագահի զարմիկի մահվան մասին լուրը և հրաժարվել ներկայացնել մանրամասները:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը