ԱԳՆ. Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է
«Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է»,-այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ի պատասխան այսօր «Հյուրիեթ» պարբերականում հրապարակված Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցի, որտեղ նա խոսում է իբրև թե Բաքվի և Անկարայի կողմից ներկայացված և քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին:
«Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, և եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան»,-ասել է Տ. Բալայանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը