Բաքվի բանտում իրանցի դատապարտյալ է մահացել
Բաքվի N 2 բանտում առողջապահական բավարար պայմաններ չլինելու պատճառով մահացել է Իրանի քաղաքացի հանդիսացող մեկ դատապարտյալ:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ալբորզնյուզ.նեթ» կայքը:
«Ադրբեջանի բանտերը առողջապական և սանիտարահիգիենիկ առումով գնտվում են չափազանց վատ վիճակում և Ադրբեջանի ղեկավարությունը մինչ այժմ մերժել է Բաքվում Իրանի դեսպանության բազմաթիվ խնդրանքներն այդ երկրում դատապարտված իրանցիներին Իրան տեղափոխելու մասին դիմումները»,-նշում է իրանական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ադրբեջանի խորհրդարանի կողմից պատրաստված զեկույցի համաձայն` Ադրբեջանի բանտերում 2010թ. 97 դատապարտյալ է մահացել, որոնցից 23-ը`թոքախտից: