2010-ին թուրքերը 3.3 մլն դոլարի լոբբինգ են իրականացրել ԱՄՆ-ում
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալների համաձայն` Թուրքիայի Հանրապետությունը 2010 թվականին Վաշինգտոնի իր դեսպանության միջոցով 3.3 մլն դոլար է ծախսել ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն իրականացնելու նպատակով:
«Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` հիշյալ գումարի մեծ մասը ծառայեցվել է Հայոց ցեղասպանության օրինագիծը տապալելու համար: Թուրքական պետության համար լծակներ են ծառայել ԱՄՆ-ում գործող 7 կազմակերպություններ, որոնցից մեկը գործում է Նյու-Յորքում, մնացածը` Վաշինգտոնում:
Մասնավորապես պարզ է դարձել է, որ լոբբիստական այդ կազմակերպությունների ժողովների, հեռախոսազանգերի և էլեկտրոնային փոստաշրջանառության առյուծի բաժինը հատկացվել է ԱՄՆ կոնգրեսի 252 հայկական բանաձևի չեզոքացման համար: