Ադրբեջանում ինքնասպանությունների աննախադեպ աճն անհանգստացնում է իշխանությանը
«Pia.az» լրատվական կայքը գրում է, որ վերջին մեկ տարում Ադրբեջանում ինքնասպանությունների թվի աննախադեպ աճը խիստ անհանգստացրել է իշխանությանը, որը հրահանգել է հանրապետության գլխավոր հոգեբույժ Գարայ Գարայլըին` ուսումնասիրել ինքնասպանության բոլոր դեպքերը:
Սակայն ամբողջ զավեշտը նրանում է, որ խնդրին բժշկագիտական մոտեցում ցուցաբերելու փոխարեն, Գարայլըն ինքնասպանությունների մեղքը բարդել է սարսափ ֆիլմեր ցուցադրող հեռուստաալիքների վրա:
«Իշխանությունը լավ գիտի, որ ինքնասպանությունների իրական պատճառի բացահայտումը առաջին հերթին իրեն է հարվածելու, որովհետև դրա մեջ մեղավորը հենց ինքն է: Մարդիկ չեն դիմանում իշխանությունների ստեղծած անտանելի պայմաններին և վիճակից դուրս գալու միակ ճանապարհը տեսնում են կյանքից հեռանալու մեջ»,- եզրահանգում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը