Բ. Սահակյանը մեկ անգամ ևս միջնորդների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական դիքորոշման վրա
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ և Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող տարբեր հարցեր:
Երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակը անընդունելի է և հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նախագահ Սահակյանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմերի մշակման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության և խաղաղության պահպանման գործում:
Բակո Սահակյանը մեկ անգամ ևս միջնորդների ուշադրությունը հրավիրել է Բաքվի ապակառուցողական դիքորոշման վրա և կոչ արել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այն փոխելու ուղղությամբ: Նախագահ Սահակյանի խոսքով, եթե դա տեղի չունենա, ապա անհնարին կլինի ակնկալել որևէ դրական տեղաշարժ հակամարտության կարգավորման գործում:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը