Կարսի «Մարդկայնության հուշարձանը», այնուամենայնիվ, կապամոնտաժվի
Ըստ թուրքական «Զաման»(Zaman) օրաթերթի` Էրզրումի վարչական դատարանը որոշում է կայացրել ապամոնտաժել Կարսի բարձունքներից մեկում տեղադրված «Մարդկության հուշարձանը»:
Կոթողը հեղինակած քանդակագործ Մեհմեթ Աքսոյի փաստաբաններ Թուրգութ Քազանը և Ասլը Քազան հայց էին ներկայացրել Կարսի քաղաքապետարանի` հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Էրզրումի վարչական դատարանը որոշում էր կայացրել ժամանակավորապես հետաձգել ապամոնտաժումը:
Սակայն Կարսի քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը, և դատարանը, բավարարելով բողոքը, թույլ է տվել ապամոնտաժել «Մարդկության հուշարձանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանից 40կմ հեռավորության վրա գտնվող այդ հուշարձանի նախնական անվանումը եղել է «Հայաստանի հետ բարեկամության և հաշտության հուշարձան», իսկ հետո, կտրուկ արձագանքներ ստանալու հետևանքով անվանափոխվել է «մարդկայնության հուշարձանի»: Հունվարի սկզբին Կարս կատարած այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հուշարձանն անվանել էր անճոռնի ու հարկ համարել ապամոնտաժել այն:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը