![](https://panorama.am/news_images/325/974171_1/f55c64364a794f_55c64364a7d53.thumb.jpg)
Գերմանիայում ապրող ադրբեջանցին դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին
Գերմանիայում բնակվող իշխանամետ ադրբեջանցիները մարտին 18-ին սաստիկ ծեծի են ենթարկել ադրբեջանցի լրագրող Ֆահրադդին Հաջիբեյլիին: «Ազադլիգ» թերթը գրում է, որ ներկայումս հիվանդանոցում գտնվող երկու կողերը ջարդված լրագրողը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Նովրուզ բայրամի տոնակատարության ժամանակ, ինչի պատճառն էլ մեկ տարի առաջ Բեռլինում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի մասին «Ազադլիգ» թերթում իր հրապարակումն է:
«Ադրբեջանցիները Հայաստանի դեսպանատան առաջ միտինգ էին նշանակել: 4 կազմակերպություններից ընդամենը 16-17 մարդ էր մասնակցում: Ես քննադատորեն գրեցի, որ 17-ը 4-ի բաժանելիս ամեն կազմակերպությանը քանի մարդ է ընկնում և հարց տվեցի, թե 100-200 մարդ հավաքելու համար քանի կազմակերպություն պետք է ստեղծել: Այստեղ ընդամենը փոքրիկ սարկազմ էր, վիրավորանք չկար: Սփյուռքով զբաղվող կազմակերպությունները Բաքու հաղորդած իրենց տեղեկություններում հայտնեցին, որ իբրև հզոր, փառահեղ միտինգ են անցկացրել և հայերին խայտառակել եվրոպայում»,- հայտնել է Ֆ.Հաջըբեյլին:
Իրեն ծեծելու մեջ նա մեղադրել է Գերմանիայում Ադրբեջանի տան նախագահ Թոֆիգ Գարաևին: «Նովրուզի տոնակատարության օրը նա ինձ հրեց: Նրա կողքին կանգնած մարդիկ հարձակվեցին ինձ վրա և սկսեցին աքացիներով ու բռունցքներով հարվածել ինձ»,- պատմել է լրագրողը և հավելել, որ դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)