Բահրեյնի թագավորի հրամանով իրանցիներն արտաքսվել են այդ երկրից
Բահրեյնի թագավորի հակաշիական քաղաքականության արդյունքում հրաման է արձակվել, ըստ որի այդ երկրում ապրող իրանցիները արտաքսվել են երկրից:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ռահվա.իռ» կայքը:
Ըստ տեղեկատվության` Բահրեյնի թագավորի հրամանով այդ երկրից արտաքսվում են նաև այն իրանցի կանայք, ովքեր արդեն տարիներ շարունակ ապրում են այդ երկրում և ամուսնացել են բահրեյնցու հետ և ունեն Բահրեյնի քաղաքացիություն:
Հիշեցնենք, որ օրերս Թեհրանում Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի դեսպանությունների առջև Բահրեյնում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել, նույն օրը Իրանը հետ կանչեց Բահրեյնում իր դեսպանին: